ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Սամվել Ֆարմանյան. Իշխանությունը յուրացնելու մեղադրանք չի առաջադրվել անգամ Պինոչետին, Սադամին

Սամվել Ֆարմանյան. Իշխանությունը յուրացնելու մեղադրանք չի առաջադրվել անգամ Պինոչետին, Սադամին
29.10.2019 | 14:15

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքում անդրադարձել է Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքներին.

«Երեկվանից փորձում եմ հասկանալ, թե վերջին անգամ որտեղ, երբ ու ում է իշխանության յուրացման ծանր մեղադրանք առաջադրվել, ինչպես Արա Բաբլոյանին ու Արսեն Բաբայանին: Մեր երկրում սա, կարծեք, աննախադեպ է. արդեն գրվել է: Պարզվում է` նման մեղադրանք չի առաջադրվել անգամ Պինոչետին, Սադամին ու Պոլ Պոտին: Զարմանալի է, բայց նման մեղադրանք չի առաջադրվել անգամ սովետական մեծ տեռորի ու մեծ զտման տարիներին Յագոդայի, Եժովի, Բերիայի ու Վիշինսկու կողմից: Նրանց մտքի առավելագույն թռիչքը «արևմտյան հետախուզությունների հետ համագործակցությունն ու իմպերիալիզմի գործակալ լինելն էր», «ընկեր Ստալինի ու սովետական առաջնորդների ֆիզիկական ոչնչացման ծրագրավորումը», «կապիտալիզմի վերականգնումը», «ահաբեկչական կազմավորումների ստեղծումը», «գաղտնի համագործակցությունը տրոցկիստների հետ» և այլն:
Ի միջի այլոց, Արթուր Դավթյանի և Սասուն Խաչատրյանի նկարչության ֆոնին, տեղին է հիշեցնել, որ մեծ տեռորի այդ ողջ ընթացքում հիմնական մեղադրողի դերում անփոփոխ հանդես էր գալիս ՍՍՀՄ գլխավոր դատախազ ընկեր Վիշինսկին: Նա այդ տարիներին սիրում էր փակ շրջանակներում կրկնել. «Մենք պետք է հիշենք ընկեր Ստալինի հանձնարարությունները, որ հասարակության կյանքում լինում են այնպիսի պահեր ու փուլեր, երբ օրենքները պետք է մի կողմ դնել»:


Դա այդ նույն Վիշինսկին էր, որը հեղափոխութունից հինգ պակաս` 1917 թ. սեպտեմբերին, դեռևս մենշևիկ էր ու որպես միլիցիայի կոմիսար, Ռուսաստանի մայրաքաղաքի փողոցների սյուներին ինքնամոռաց փակցնում էր «պետական հանցագործ Ուլյանով-Լենինի ձերբակալության մասին» ժամանակավոր կառավարության արդարադատության նախարար Մալյանտովիչի հրամանը:


Ահա այդ ճակատագրական «ստորագրությունն» էր, որ Վիշինսկին ժամանակին դրել էր հեղափոխության առաջնորդ Լենինի ձերբակալության որոշման տակ, ինչից քաջատեղյակ էր նաև Ստալինը և ամենակարող НКВД-ն: Այդ «ստորագրությունն» էր, որ մահակի նման կախված էր իր գլխավերևում ու գտնվում էր Ստալինի ձեռքում... Ու Վիշինսկին ինքնամոռաց անում էր այն, ինչ թելադրում էր «հեղափոխության հաղթանակը», իսկ իրականում` Ստալինի միանձնյա կամքը, ամեն օր սպասելով, որ «Պրավդա»-ն կարող է և հրապարակել Լենինի ձերբակալության տակ իր դրած ստորագրության պատմությունը, ու ինքը նույն օրը գլխավոր մեղադրողից կհյատնվի «հակահեղափոխականների» շարքերում:


Հ.Գ. Միջազգային հարթակներում սովորական է դարձել ադրբեջանցի պատգամավորներից լսել մի արտահայտություն, որն այնքան ծիծաղելի է, որ երբեմն անգամ հրապարակային պատասխան չի պահանջում` оккупанты: Հիմա Բաբլոյանինն ու Արսենինն է` узурпаторы...»։

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ